Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դաշինք չկնքել Ռուսաստանի հետ, առճակատման չգնալ ԱՄՆ-ի հետ. վրեժ չլուծել Ճապոնիայից

Դաշինք չկնքել Ռուսաստանի հետ, առճակատման չգնալ ԱՄՆ-ի հետ. վրեժ չլուծել Ճապոնիայից
04.06.2015 | 15:01

Վերջերս Չինաստանում հրատարակվել է տասներորդ «Սպիտակ գիրքը»՝ նվիրված պաշտպանության հարցերին: Որոշ երկրներում կարծում են, որ Պեկինի երևակայական թշնամիները Վաշինգտոնն ու Տոկիոն են, և Մոսկվայի հետ միասին Պեկինը պայքարում է նրանց դեմ: Այդ պատճառով Չինաստանը որոշել է տեղեկացնել, որ դաշինք չի կնքելու Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի դեմ հանդես չի գալու և չի փորձելու վրեժ լուծել Ճապոնիայից: Այս երեք «ոչ»-երի վրա է հիմնված երկրի ընթացիկ ռազմավարությունը:

Ռուսաստանի հետ ալյանս չկազմել. Թեպետ Մոսկվան ու Պեկինն ընդլայնում են համագործակցությունը, համանման տեսակետներ ունեն բազմաբևեռ աշխարհի անհրաժեշտության և տարածաշրջաններում կայունության ապահովման մասին, մշտապես անցկացնում են համատեղ զորավարժություններ, երկու երկրներն էլ կողմնակից են համակողմանի ռազմավարական համագործակցության հիման վրա հաստատուն գործընկերային հարաբերություններ կառուցելու սկզբունքին, որին բոլորովին բնորոշ չէ ռազմական դաշինքը:
Չառճակատվել ԱՄՆ-ի հետ. Բացի այն, որ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը բազմիցս ընդգծել է, որ Խաղաղ օվկիանոսը լիովին կարող է «տեղավորել» և Պեկինը, և Վաշինգտոնը, նա հույս ունի կառուցել երկկողմ հարաբերություններ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության հիմքի վրա, որտեղ չեն լինի կոնֆլիկտներ ու առճակատումներ: Չինաստանը չի անտեսում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հակառակը՝ Չինաստանը կողմ է տարածաշրջանի այն կառուցվածքին, որ ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը չի խանգարում ԱՄՆ-ին բազաներ տեղակայել Հարավային Կորեայում ու Ճապոնիայում և դեմ չէ, որ ԱՄՆ-ը իր շահերն ունենա Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Վրեժ չլուծել Ճապոնիայից. Պեկինը, իհարկե, շատ դժգոհ է, որ Տոկիոն խեղաթյուրում է պատմական փաստերը և տագնապով է վերաբերվում երկրի քաղաքական աջ թևի՝ ռազմականացումը ամեն ինչից վեր դասելու փորձերին: Սակայն Չինաստանը հասկանում է, որ իրեն պետք է տնտեսապես զարգանալ, այդ պատճառով պետք է համագործակցել Ճապոնիայի հետ: Վրեժ լուծելու և թշնամի հարևան ունենալու փորձերը լավ ոչնչի չեն հանգեցնի:
Իհարկե, Չինաստանում շատերը կցանկանային, որ այս երեք սկզբունքները հակառակ հնչողություն ունենային: Սակայն ակնհայտ է, որ նման քաղաքականությունը ճիշտ չէր լինի, նույնիսկ պրիմիտիվ է: Այդ պատճառով՝ շատ կարևոր է այս տերությունների հետ հարաբերությունները կառուցել՝ հիմք ընդունելով երեք «ոչ»-երը: Ամեն ինչի մեջ պետք է պահպանել չափը՝ բարեկամություն անել Ռուսաստանի հետ, բայց դաշինք չկազմել, որը անխուսափելիորեն կհանգեցներ ԱՄՆ-ի ու Ճապոնայի հետ կոնֆլիկտի: Հանդես գալ ճապոնական ռազմատենչության դեմ, բայց այնքան հիմար չլինել, որ վնասել Տոկիոյի հետ տնտեսական համագործակցությանը: ԱՄՆ-ի պարագայում Պեկինը պարզապես պետք է ջանա վերջնականապես չվերածվել Նահանգների գլխավոր թշնամու: Իրականում Չինաստանի համար շատ հեշտ է Ռուսաստանի հետ դաշինք չկնքել, իսկ չառճակատվել ԱՄՆ-ին ու վրեժ չլուծել Ճապոնիայից, դժվար է: Բայց եթե խնդրին նայում ես սառը բանականությամբ, միջազգային հարցերի լուծումը կարող է դառնալ շատ ավելի հեշտ գործ: Չմոռանանք երեք «ոչ»-երի մասին և այս սկզբունքները փոխանցենք ամբողջ աշխարհին:
Լյու Սանչան «Դունֆան ժիբաո»

Հ.Գ. Հասկացա՞ք՝ որն է Հայաստանի ու Չինաստանի տարբերությունը, ինչո՞ւ նրանք չինական պարիսպ էին կառուցում, մենք Անին էինք վաճառում, ինչո՞ւ նրանց հետ հաշվի են նստում բոլորը, մենք սպասում ենք մեզ ինչ կասեն, ինչո՞ւ նրանք պահպանել են երկրի միասնականությունը, մենք Տիգրան Մեծին ենք հիշում: Ինչո՞ւ Մետաքսի մեծ ճանապարհը նրանցն է, իսկ մենք կամ կլինենք, կամ չենք լինի այդ ճանապարհին հիմա: Նրանք պարզապես գիտեն «ոչ»-ից «այո» ստանալ, մենք չգիտենք ոչ «ոչ» ասել, ոչ «այո» անել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ